Նիկոլ վերընտրած ժողովուրդն իրավունք չունի լավ ապրելու: Ինքը պետք ա ամեն անձրևից, կարկուտից հետո զգա իր ընտրության հետևանքը:
Ինքը կարա անձրևից հետո պատահմամբ խեղդվի «բարեփոխված» տրանսպրտի մեջ, կարող ա ջրահեղձ լինի անցումով անցնելուց կամ հենց փողոցում, կարա իրա ավտոն նենց մնա ջրի տակ, որ դաժե ճապոնացին զարմանա:
Հիմա արդեն խեղդվում են քաղաքի փոշուց ու կեղտից: Հեսա ամառվա ճռռ շոգերին սրտները կվատան ա առանց ծառ մնացած քաղաքի տապից:
Արդար կլինի:
Էս ամենը մենակ Երևանի մասով:
Մարզերում, որտեղ նիկոլի ընտրազանգվածն ավելի մեծ ա, բերքը կարկուտը վարի ա տալիս, հեսա ոռոգման ջուրը կկտրվի, Սևանն էլի կծաղկի, աշնան կողմ էլ եղած բերքը չեն կարա արտահանեն կամ մթերեն:
Հիմա կասեք՝ «բնությունն ա, խեղճ նիկոլն ինչ անի», բայց ես կասեմ, որ սա տիեզերական արդարությունն ա էն ժողովրդի հանդեպ, որը չի գնահատում ու արժևորում իր երկիրն ու ընտրելով ու սատարելով անպետք թափոնների մի աղբակույտի՝ ակնկալում ա, որ պիտի լավ ապրի ու կյանքը վայելի:
Բաղնիքներդ անուշ, Երևան էլի անձրև ա եկել:
Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ